«Ոսկե Կար». Մենք ստեղծում ենք Ձեր անձնակազմի որակյալ արտահագուստը:
«Ոսկե Կար» ՍՊԸ-ն մասնագիտացված կարի արտադրամաս է, որը զբաղվում է ցանկացած տիպի աշխատանքային համազգեստների արտադրությամբ և վաճառքով:

Հագեցած լինելով նոր և ժամանակակից մեքենասարքավորումներով և ունենալով բարձրակարգ սպասարկող անձնակազմ՝ «Ոսկե Կարն» ընդգծում է Ձեր անձնակազմի արտաքին տեսքի կատարելությունը՝ դարձնելով այն հարմարավետ, ոճային ու ինդիվիդուալ:

«Ոսկե կարն» առաձնահատուկ ուշադրություն է դարձնում օգտագործվող ապրանքների ու կտորների որակին` բավարարելով իր բոլոր հաճախորդների նույնիսկ ամենաքմահաճ պահանջները: Մենք վստահ ենք, որ միմիայն որակյալ հումքն ու սպասարկման բարձր մակարդակը կարող են հիմք հանդիսանալ փոխադարձ շահավետ համագործակցության:

Սեփական կարի արտադրությունը հնարավորություն  է տալիս  մեր հաճախորդներին առաջարկել ճկուն գին և համագործակցության լայն հնարավորություններ:

Գործունեություն ծավալելով 2011 թվականից՝ «Ոսկե կարն» այսօր Հայաստանում մասնագիտացված համազգեստների արտադրության ոլորտի առաջատարն է:

Մենք համագործակցում ենք հայաստանյան խոշոր ընկերությունների, հյուրանոցային ու ռեստորանային համալիրների,  շինարարական ու սպասարկման ոլորտի այլ կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական հաստատությունների հետ:

Մեր գործընկերներն իրենց ոլորտներում իրավամբ առաջատար կազմակերպություններ են՝ «ԷՅ-Ի-ՋԻ» սերվիս, «Ֆլորենս» ռեստորանային համալիր, «Մարրիոթ» Ծաղկաձոր, Կարբեդանս, Ռոսգոստրախ Արմենիա, Շեն դեկոր, Նոր Տուն, «Իմեքս» գրուպ, Շանթ պաղպաղակ, ՍԱՍ գրուպ և այլն:

Որակյալ արտադրանք ու մատչելի գնել. «Ոսկե կար» ՍՊԸ

<<Ոսկե Կար>> ՍՊԸ-ի 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների փաթեթ